Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_MHM0151416
A A
Սպորտ

Տաթև Հակոբյանը 2-րդն է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ծանրորդուհի Տաթև Հակոբյանը հերթական մեդալները նվաճեց Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:

Մեր 76 կգ քաշային մարզուհին նախ փոքր արծաթ նվաճեց պոկում վարժությունում, ապա բրոնզ՝ հրում վարժությունում: Երկամարտի 226 կգ արդյունքով նա գրավեց 2-րդ տեղը և դարձավ արծաթե մեդալակիր: Մեր մյուս մարզուհին՝ Էմմա Պողոսյանը, զբաղեցրեց 5-րդ տեղը՝ 217 կգ:

Այս քաշային կարգում մրցակցությունից դուրս էր ֆրանսուհի Մարիե Ֆեգուեն, որը հրում վարժությունում սահմանեց համաշխարհային նոր ռեկորդ՝ 140 կգ, իսկ երկամարտում ցույց տվեց 253 կգ արդյունք: