Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_IMG-49425e0dbe9b205f2883f537c77e9ce7-V
A A
Պաշտոնական

Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված

Ապրիլի 19-ին, ժամը 19։40-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ին ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված և խոչընդոտում է երթևեկությունը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից։