Բացել լրահոսը Փակել լրահոսը
5896495988_44ab3d061e_b
A A
Պաշտոնական

Դատապարտել հայկական կրոնական, մշակութային և պատմական վայրերի և հուշարձանների դիտավորյալ ոչնչացումը․ կոչ միջազգային դերակատարներին

2023 թվականի ապրիլի 18-ին ՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը, Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ հատուկ զեկույց են հրապարակել Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետևանքով հայկական մշակութային ժառանգությանը հասցված վնասների և սպառնալիքների վերաբերյալ։ Զեկույցն ուղարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին և ՄԱԿ-ի մշակութային ժառանգության և կրոնական ազատությունների պաշտպանության հարցերով հատուկ զեկուցողներին։

 

Կազմակերպությունները կոչ են անում միջազգային դերակատարներին`

 

· Դատապարտել հայկական կրոնական, մշակութային և պատմական վայրերի և հուշարձանների դիտավորյալ ոչնչացումը, վնասումը, յուրացումը, պղծումը, պահանջել հետաքննել և պատժել Ադրբեջանի կողմից վանդալիզմի դեպքերը

· Կոչ անել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել մշակութային ժառանգության հուշարձանների վրա հարձակումները և պահանջել ճանաչել, հարգել և պաշտպանել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող մշակութային ժառանգության բոլոր հուշարձանները՝ համաձայն միջազգային կոնվենցիաների, ինչպես նաև հակամարտության գոտիներում տեղակայված մշակութային ժառանգության պաշտպանության մասին ՄԱԿ-ի 2347 բանաձևի

· Նպաստել համապատասխան մարմինների և մանդատ ուենցող տեխնիկական առաքելությունների այցելություններին Լեռնային Ղարաբաղի վտանգված մշակութային ժառանգության վայրեր և պատշաճ զեկուցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում մշակութային ժառանգության վիճակի մասին:

 

Զեկույցը պատրաստվել է ներքոստորագրյալ կազմակերպությունների կողմից՝

 

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ