Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԻՆ
A A
Հասարակություն

Մատը մոմակալի մեջ

Ապրիլի 17-ին, ժամը 21:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 85 շենքի բնակարարններից մեկում երեխայի մատը արգելափակվել է երկաթյա մոմակալի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարաների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը: Փրկարարները Վ. Դ.-ին (ծնված 2021 թ.) օգնել են: