Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Նա մեր ընկերն էր և շատ հոգատար պապիկ․ Կարինե Դեմիրճյան (Դեմիրճյանի թոռնուհի) (տեսանյութ)

«Ինձ ուրախացնում է, որ բոլորը միաձայն ասում են, որ եթե մենք բախտ ունենայինք ապրել իր ղեկավարած երկրում, ապա կունենայինք  այլ Հայաստան»․- այս մասին նշում է Կարինե Դեմիրճյանը, որը Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիճյանի թոռնուհին է։

«Այս ամբողջ տարիների ընթացքում ես զգում եմ այն սերը, հարգանքը և գնահատականը  մարդկանց կողմից, ովքեր ճանաչել են իրեն»,- ավելացնում է նա։

Կարեն Դեմիրճյանի թոռնուհին, խոսելով պապի մասին, նշում է, որ շատ սկզբունքային և արդարամիտ էր․ «Նրա կողմից արժեքներ են սերմանվել մեր մեջ, որոնք մենք փորձում ենք փոխանցել մեր սերունդներին»։

Հարցին, թե արդյոք ընտանիքում Կարեն Դեմիրճյանը խստապահանջ էր՝ Կարինեն նշեց․ «Նա մեր ընկերն էր և անչափ սեր, ուշադրություն և հոգատարություն տվող պապիկ»։

 

Մանրամասները՝ տեսանյութում