Բացել լրահոսը Փակել լրահոսը
1108517 (1)
A A
Պաշտոնական

Հաշվի առնել, որ հայ զինծառայողների վրա Ադրբեջանի հարձակումը տեղի է ունեցել Հայաստանի ինքնիշխան տարածքում․ կոչ միջազգային հանրությանը

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը միջազգային հանրությանը կոչ է արել Ադրբեջանի հարձակման մասին հայտարարություններ անելիս հաշվի առնել, որ դա տեղի է ունեցել Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Նա այդ մասին գրառում է արել Թվիթերի իր էջում։ 

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հայտարարություններ անելիս՝ մեր միջազգային գործընկերները պետք է հստակ գիտակցեն, որ միջադեպը տեղի է ունեցել Հայաստանի սուվերեն տարածքում։ Այսինքն, Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են Հայաստանի տարածք և միջադեպ հրահրել։ Ադրբեջանն ագրեսոր պետություն է և 2021 թվականից մինչ այժմ բազմաթիվ ագրեսիվ գործողություններ է իրականացրել Հայաստանի ինքնիշխան տարածքների դեմ։ Մեր պահանջը չի փոխվել՝ Ադրբեջանը պետք է լքի Հայաստանի տարածքները, այլապես նման սադրանքները կշարունակվեն։ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունները քննարկելու թեմա չեն»,- գրել է Մարուքյանը։