Վերաքննիչ բողոք արդարացնելու պահանջով
Աջակցիր «Ա1+»-ինՓաստաբան Մուշեղ Շուշանյանի ներկայացուցիչները վերաքննիչ բողոք են ներկայացրել։ Նրանք պահանջում են բեկանել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 21.12.2022թ-ի դատավճիռը և արդարացնել իրենց պաշտպանյալին` հանցակազմի բացակայության հիմքով:
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը Մուշեղ Շուշանյանին մեղավոր է ճանաչել 18.04.2003թ. ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ և նրան ազատել քրեական պատասխանատվությունից` առանց պատիժ նշանակելու՝ վաղեմության ժամկետներն անցնելու կապակցությամբ:
Մուշեղ Շուշանյանին մեղադրանքն առաջադրվել ՖԲ գրառման համար։
Մուշեղ Շուշանյանը մեղադրվում էր բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու մեջ։
Մեղադրողը միջնորդել էր Մուշեղ Շուշանյանին դատապարտել 1 ամսվա ազատազրկման։ Վերաքննիչ դատարանում բողոքը մակագրվել է դատավորներ Ռուբիկ Մխիթարյանին, Կարեն Մարդանյանին եւ Նարինե Հովակիմյանին։ Նիստի օր, սակայն, դեռ չի նշանակվել։