A
A
«Փյունիկի» նախկին մարզիչը նոր թիմ է գլխավորել
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Խիմկին» 5 տարվա պայմանագիր է կնքել Երևանի «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի հետ: Այդ մասին տեղեկացնում է մերձմոսկովյան ակումբը:
«Մենք Անդրեյ Տալալաևի հետ 5 տարով պայմանագիր ենք կնքել։ Նա արդեն գլխավորել է մեր ակումբը։ Տալալաևը հիանալի մասնագետ է, պրոֆեսիոնալ։ Նա դառնում է ոչ միայն հիմնական թիմի գլխավոր մարզիչը, այլև կղեկավարի ամբողջ համակարգային աշխատանքը, կզբաղվի կադրերի հավաքագրմամբ, ընդհանրապես կլինի ակումբի սպորտային զարգացման պատասխանատուն», - ասել է «Խիմկիի» գլխավոր տնօրեն Նիկոլայ Օլենևը:
Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրից հետո «Խիմկին» վաստակել է 13 միավոր և զբաղեցնում է նախավերջին 15-րդ տեղը: