A
A
Ժամը 14։40-ին տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում «Գարեգին Նժդեհ» կայարանի երկրորդ գծում
Աջակցիր «Ա1+»-ինՀարգելի՛ ուղևորներ,
Տեղեկացնում ենք, որ ժամը 14։40-ի դրությամբ տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում «Գարեգին Նժդեհ» կայարանի երկրորդ գլխավոր գծում։
Ժամը 14։48 -ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի- երկկողմանի երթևեկության։
Այսինքն ուղևորները «Գարեգին Նժդեհ» կայարանից ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան , իջնում «Սասունցի Դավիթ» կայարանում ապա նույն գծով շարունակում երթևեկությունը դեպի «Բարեկամություն» կայարան։
Իսկ «Բարեկամություն» կայարանից ուղևորները ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան այնուհետ իջնում գնացքից և տեղափոխվում են մյուս գիծ՝ «Գարեգին Նժդեհ» կայարան հասնելու համար։
Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը։
----------
Հարգելի ուղևորներ,
Տեղեկացնում ենք , որ ժամը 17։15 -ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է։
Գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն և նրանց միջև միջակայքը՝ 6,5 րոպե է։