Բացել լրահոսը Փակել լրահոսը
10847585_125_0_876_751_1920x0_80_0_0_4beba064c3b040fe1ef682c36949625c
A A
Պաշտոնական

Ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ցած նետվել Դավթաշենի կամրջից

Ապրիլի 7-ին, ժամը 17։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից։
 
Այդ մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ 
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
 
Փրկարարները կանխել են Է․ Մ․-ի (ծնված 1984 թ․) ինքնասպանության փորձը։