Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ինչով էին զբաղված եղել զինծառայողներն այդ ողբերգական դեպքից առաջ. Նորիկ Նորիկյան (տեսանյութ)

«Ինձ մոտ տպավորությունն է, որ առանց միջպետական հանձնաժողովների մասնակցության Զինված ուժերի կամ ԱԱԾ ստորաբաժանումների միջոցով իրականացվում է ոչ պաշտոնական դելիմիտացիա և դեմարկացիա։ Ըստ էության Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները հստակեցվում են։ Եվ եթե նման գործընթաց է գնում, հարց է առաջանում, Հայաստանն ու Ադրբեջանն արդեն համաձայնեցրե՞լ են իրենց սահմանները։ Եթե այո, ապա որ ժամանակվա քարտեզներով»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը՝ խոսելով անցած շաբաթ Տեղ գյուղում ադրբեջանցիների առաջխաղացման մասին։

Նորիկյանն անդրադարձավ նաև Հռոմի ստատուտի վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմանը, որ այն համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։ Նորիկյանը գտնում է, որ ՀՀ Ազգային ժողովը պետք է դա վավերացնի։ Մինչդեռ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե ստատուտն արագ վավերացնելու անհրաժեշտություն չկա։ Նորիկյանն ասում է, որ Հայաստանը հարցը  մինչև ՍԴ-ում քննարկելը պետք է ճիշտ գնահատեր բոլոր հնարավոր աշխարհաքաղաքական արձագանքները։ Իսկ ՍԴ որոշումից հետո էլ եթե ԱԺ-ն չվավերացնի, Հայաստանը կհայտնվի հերթական անհեթեթ իրավիճակում։

Ինչ վերաբերում է հունվարի 19-ին Ազատ գյուղի զորամասում տեղի ունեցած հրդեհի գործին, Նորիկյանը, որը զոհված զինծառայողների հարազատների ներկայացուցիչն է, տեղեկացրեց, թե շատ կարևոր փորձաքննության պատասխանի են սպասում։ Նա հայտնեց, թե այս պահին չկան իրենց հուզող մի շարք հարցերի պատասխանները և հավելեց․ «Ով ուզում է լինի, ինչ չին ուզում է կրի, գլխով պատասխան է տալու, եթե մեղավոր է»։

Մանրամասները՝  տեսանյութում։

Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support