Փորձագիտական կենտրոնում առաջին անգամ կիրականացվի դատալեզվաբանական փորձաքննություն
Աջակցիր «Ա1+»-ին«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի Տեսաձայնագրման և համակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժնում առաջին անգամ կատարվելու են գրավոր խոսքի դատալեզվաբանական փորձաքննությունները։ Փորձաքննության այս տեսակն իր մասնագիտական առանձնահատկություններով արդիական է և ունի մեծ պահանջարկ։
Կենտրոնից հայտնում են, որ այս փորձաքննությունը լեզվաբան–փորձագետին հնարավորություն կտա հետազոտել փորձաքննության ուղարկված գրավոր կամ բանավոր խոսքը, ամրագրել լեզվաբանական հատկանիշներ, լեզվաբանական կայուն համակցություններ, առանձնահատկություններ, իրեն առաջադրված հարցերին տալ հիմնավոր պատասխաններ և այդ ամենի արդյունքում ձևակերպել ու տալ փորձագետի եզրակացություն։
Փորձաքննության ուղարկված գրավոր կամ բանավոր խոսքը լեզվաբանական հետազոտության ենթարկելիս հաշվի են առնվում լեզվաբանության բոլոր բաժինները՝ հնչյունաբանություն, բառագիտություն, բառակազմություն, քերականություն, ոճագիտություն և այլն