Կամավոր ատեստավորման հայտերի ընդունման վերջնաժամկետն ապրիլի 9-ն է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻ գիտություն արտադպրոցական հաստատությունների մանկավարժների՝ կամավոր ատեստավորման հայտերի ընդունման վերջնաժամկետն ապրիլ 9-ն է. տեսանյութ
Ի գիտություն պետական և համայնքային արտադպրոցական հաստատությունների մանկավարժների՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հիշեցնում է՝ կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը սույն թվականի ապրիլի 9-ն է:
Հայտերի ընդունումը կատարվում է էլեկտրոնային եղանակով՝ «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի» միջոցով (at.emis.am):
Ատեստավորմանը մասնակցելու համար պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերն ու տեղեկատվությունը՝
· մանկավարժական աշխատողի (մարզիչ, երաժշտության դասատու) անունը, ազգանունը, հայրանունը,
· մարզադպրոցի կամ երաժշտական դպրոցի գտնվելու վայրը (մարզ, տարածաշրջան),
· ուղղությունը, որից դիմողը պատրաստվում է ատեստավորվել,
· անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը, էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը,
· մանկավարժական աշխատողի բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությունը հավաստող դիպլոմի պատճենը,
· աշխատելու դեպքում՝ տեղեկանք աշխատանքի վայրից:
Ատեստավորմանը կարող են մասնակցել նաև որևէ արտադպրոցական ուսումնական հաստատությունում չաշխատող, սակայն մանկավարժական աշխատողի պահանջները բավարարող անձինք:
Մանկավարժական աշխատողների ատեստավորումն իրականացվելու է գրավոր՝ թեստավորման եղանակով՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից: Թեստերը բաղկացած են ընտրովի կամ կարճ պատասխաններ պահանջող առաջադրանքներից:
Ատեստավորման արդյունքները կհրապարակվեն ատեստավորման օրվանից հետո՝ հինգերորդ աշխատանքային օրը՝ ԳԹԿ-ի կայքում։ Ատեստավորման քննության թեստի ուղեցույցներին կարելի է ծանոթանալ ԿԳՄՍ նախարարության ու Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքերում: 2023 թվականի ապրիլի 29-ին իրականացվելու է ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտ, սամբո և ձյուդո մարզաձևերի մարզիչ-մանկավարժների, իսկ 2023 թվականի ապրիլի 30-ին՝ «Դաշնամուր» և «Երաժշտության տեսություն» (սոլֆեջո և երաժշտական գրականություն) առարկաները դասավանդող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորումը:
Դիմելու կարգի և հաջորդական քայլերի մասին՝ կից տեսահոլովակում՝ https://bit.ly/3GbvTk7, յութուբյան հղում՝ https://www.youtube.com/watch?v=yUIxqbMy7aI:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ