
A
A
Էրիկ Բաղդասարյանը 4-րդն է աշխարհի երիտասարդ մարմնամարզիկների մեջ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայի Անթալիա քաղաքում ավարտվեց սպորտային մարմնամարզության երիտասարդական աշխարհի առաջնությունը:
Մրցումների վերջին օրը Հայաստանից հանդես եկավ Էրիկ Բաղդասարյանը: Նա զուգափայտերի մրցումներում 13.633 միավորով զբաղեցրեց 4-րդ տեղը: մեր մարզիկն ընդամենը 0.100 բալով ետ մնաց աշխարհի չեմպիոն կոլումբիացի Անխել Բարախայից:
Այդպիսով, Հայաստանի մարմնամարզիկներն առաջնությունն ավարտեցին երեք մեդալով՝ 2 ոսկե, մեկ՝ արծաթե:
Հիշեցնենք, որ թիմային հաշվարկում մեր եռյակը գրավել էր պատվավոր 4-րդ տեղը: