
A
A
Համլետ Մանուկյանը 6-րդն է մարմնամարզության աշխարհի առաջնությունում
Աջակցիր «Ա1+»-ինԱնթալիայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնությունում ավարտվեց բազմամարտի մրցաշարը:
Հայաստանից հանդես եկան երկու մարզիկ: Համլետ Մանուկյանը 78,666 արդյունքով 24 մասնակիցների մեջ զբաղեցրեց 6-րդ պատվավոր տեղը: Մեր երկրորդ ներկայացուցիչը՝ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Էրիկ Բաղդասարյանը, վեց վարժությունների արդյունքներով վաստակեց 77,464 միավոր և գրավեց 12-րդ տեղը: Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց չինացի Գուո Հուան Քինը, որը բազմամարտում ցույց տվեց 80,199 արդյունք:
Ապրիլի 1-ին և 2-ին տեղի կունենան առանձին գործիքների եզրափակիչները: Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը հանդես կգան նժույգ թափերում, Համլետ Մանուկյանը և Էրիկ Բաղդասարյանը՝ օղակներում, Էրիկ Բաղդասարյանը՝ զուգափայտում: