Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որդին` լրտես

Սպորտ
8ab5c19366b22993b07cfaa2ccf46279

Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լոթար Մաթեուսը խոստովանել է, որ իր թիմի առաջիկա մրցակցի` Շվեյցարիայի ընտրանու մասին տեղեկություններ իրեն տրամադրել է ... որդին:

Լորիս Մաթեուսը ներկայումս ապրում է Շվեյցարիայում, իր մոր` Լոլիտա Մորենայի հետ, ով գերմանացի նախկին ֆուտբոլիստի երկրորդ կինն է եղել: Ինչպես տեղեկացնում են բուլղարական լրատվամիջոցները, 18-ամյա պատանին վերջին ամիսներին Շվեյցարիայի հավաքականին վերաբերող բոլոր լուրերը հավաքել եւ ուղարկել է հորը:

Ավելին, Լորիս Մաթեուսը պատրաստվում է մոտ օրերին մեկնել Սոֆիա, որպեսզի հորը անմիջականորեն պատմի Շվեյցարիայի հավաքականի ճամբարում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին: