
A
A
Հրադադարի ռեժիմի խախտում՝ Մարտունու շրջանում. ՌԴ ՊՆ
Աջակցիր «Ա1+»-ինՄարտունու շրջանում ռուսական խաղաղապահ առաքելությունը հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել, ասված է Ռուսաստանի ՊՆ ամենօրյա տեղեկագրում։
Նշվում է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական ու ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ, ասված է տեղեկագրում։
Չի նշվում, թե որ կողմից է խախտվել հրադադարը։