Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն

Ուսումնասիրություններ են իրականացվել Տեղ-Կոռնիձոր ճանապարհի վերակառուցվող հատվածում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի լաբորատորիայի աշխատակիցները մարտի 28-ին ուսումնասիրություններ են իրականացրել Տեղ-Կոռնիձոր ճանապարհի կմ0+000-կմ4+000 հատվածում:
 
Վերակառուցվող ճանապարհահատվածում կատարվել է բնահողի խտացման ստուգում, ինչպես նաև տեղադրված և խտացված խոշորահատիկ ասֆալտբետոնե շերտից կեռնային նմուշի հորատում:
 
Նմուշը կուսումնասիրվի լաբորատորիայում, և կորոշվի կատարված աշխատանքի համապատասխանությունը շիննորմերին։