A
A
Նարեկ Մկրտչյանը բրոնզե մեդալ նվաճեց ծանրամարտի աշխարհի առաջնությունում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ծանրորդները հերթական մեդալը նվաճեցին Ալբանիայում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում։
Այսօր մերոնցից առաջինը մրցահարթակ դուրս եկավ 73 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը։ Նա երկամարտի 281 կգ արդյունքով գրավեց 5-րդ տեղը։ Սակայն, հրում վարժությունում մեր մարզիկը բարձրացրեց 158 կգ ծանրաձողը, գրավեց 3-րդ տեղը և արժանացավ բրոնզե մեդալի։
Այսօր երեկոյան ելույթ կունենա նաև 81 կգ քաշային Հովհաննես Ղահրամանյանը։