
Աննա Սարգսյանը և Էլինա Դանիելյանը հետապնդում են առաջատարներին. շախմատի ԵԱ
Աջակցիր «Ա1+»-ինԱվարտվեց շախմատի Եվրոպայի կանանց 23-րդ առաջնության 9-րդ տուրը:
Հայաստանի պատվիրակներից Սուսաննա Գաբոյանը հաղթեց իսպանուհի Մարթա Գարսիային, վաստակեց 5 միավոր և բարձրացավ 60-րդ հորիզոնական:
Աննա Սարգսյանը ոչ-ոքի խաղաց վրացուհի Բելա Խոթենաշվիլու հետ: Նա 6,5 միավորով գտնվում է 8-րդ տեղում:
Էլինա Դանիելյանը չկարողացավ հաղթել Ալինա Բիվոլին, չնայած զինվորի առավելությանը: Նա վաստակել է 6 միավոր և այժմ ընթանում է 12-րդ հորիզոնականում:
Լիլիթ Մկրտչյանը և Մարիամ Մկրտչյանը, ավաղ, այսօր առաջին անգամ պարտություն կրեցին առաջնությունում: Նրանք 5,5 միավորով զբաղեցնում են 28-րդ և 31-րդ տեղերը:
Հայաստանը ներկայացնող Պոլինա Կոբակն ոչ-ոքի խաղաց ուկրաինուհի Անգելիկա Վալկովայի հետ և այժմ 4 միավորով գտնվում է 95-րդ հորիզոնականում:
Մրցաշարային աղյուսակը 9 տուրից հետո գլխավորում են 4 շախմատիստուհի, որոնք ունեն 7-ական միավոր:
Վաղը կկայանա նախավերջին՝ 10-րդ տուրը: