
Ֆերդինանդ Կարապետյանը մեդալ չնվաճեց ձյուդոյի Թբիլիսիի մրցաշարում
Աջակցիր «Ա1+»-ինՎրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել է ձյուդոյի «Մեծ սաղավարտի» մրցաշարը, որին մասնակցում են Հայաստանի ձյուդոյիստներ Արտյոմ Ղալաչյանը (66 կգ քաշային կարգ) և Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ)։
Արտյոմ Ղալաչյանը մեկնարկային մենամարտում պարտվեց իսրայելցի Դանիել Կապելուշնիկին և դուրս մնաց պայքարից, քանի որ նրա մրցակիցն իր հերթին պարտություն կրեց հաջորդ փուլում:
Ֆերդինանդ Կարապետյանը մեկնարկային գոտեմարտում հաղթեց թուրքմեն Պարահատ Նազարովին, ապա պարտության մատնեց ադրբեջանցի Նարիման Միրզաևին և մտավ քառորդ եզրափակիչ։ Այստեղ մեր ձյուդոյիստը պարտվեց ուզբեկստանցի Օբիտխոմ Նոմոնովին: Երրորդ տեղի համար սփոփիչ մրցամարտում Ֆերդինանդ Կարապետյանը զիջեց վրացի Կոթե Կապանաձեին և ավարտեց ելույթները:
Մեր ձյուդոյիստները մարտի 31-ին հանդես կգան նաև Անթալիայի միջազգային մրցաշարում: Սույն մրցումները վարկանիշային են Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերի համար: