
Հայաստանի սուսերամարտիկները պատրաստվում են աշխարհի առաջնությանը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի սուսերամարտի պատանեկան և երիտասարդական հավաքականներն այս օրերին ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում։ Այդ մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը։
Դրանում ընդգրկված 22 տղաները և աղջիկները կպարապեն մինչև մարտի 29-ը, որից հետո նրանք մարզումները կշարունակեն մայրաքաղաքում։ Ապրիլի 3-ին մեր հավաքականները կմեկնեն Բուլղարիայի Պլովդիվ քաղաք, որտեղ ապրիլի 1-10-ը տեղի կունենան տարբեր տարիքային խմբերի աշխարհի առաջնությունները:
Ճկասուսերակիրների ավագ մարզիչ Գագիկ Հովհաննիսյանը մրցումներում հանդես գալու համար հրավիրել է Արսեն Դադայանին, Գագիկ Մորիկյանին, Վրույր Հովհաննիսյանին և Ռեգինե Սիմոնյանին:
Խոցասուսերակիրների ավագ մարզիչ Արմեն Նավասարդյանն այդ մրցումներում կվստահի Գրիգոր Մնացականյանին, Ալիկ Նավասարդյանին, Գագիկ Դավթյանին, Սերգեյ Մկրտչյանին և Անահիտ Նավասարդյանին: