Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Թաթոյան (2)
A A
Պաշտոնական

Թաթոյան հիմնադրամը հրապարակել է նոր զեկույց

Նոր զեկույց, որն առավել կոնկրետացնում է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը փակած, այսպես կոչված, «էկոակտիվիստներին»։

Լրացուցիչ ուսումնասիրությամբ վեր են հանվել և նույնացվել Ադրբեջանական իշխանության էթնիկ զտումների քաղաքականությանը մասնակցող ուսանողները և այն կրթական հաստատությունները, այդ թվում` համալսարանները, որտեղ նրանք սովորում են: 

Այս երիտասարդ «էկոակտիվիստ» գործակալները նույնպես առնչություն չունեն շրջակա միջավայրի պահպանության հետ, Ադրբեջանական իշխանության վերահսկողության ներքո են և լցված են հայատյացությամբ: 

Այս ուսանողների մասին տվյալները կուղարկվեն միջազգային կառույցներին և արտասահմանյան կրթական հաստատություններին, այդ թվում` նկատի ունենալու համար այդ հաստատություններում սովորելու նրանց համապատասխան դիմումները։

Զեկույցի հղումը` https://tatoyanfoundation.org/joint-report/?lang=en