
A
A
Անուշ Գրիգորյանը հաղթեց առաջին մարտում. բռնցքամարտի աշխարհի առաջնություն
Աջակցիր «Ա1+»-ինՆյու Դելիում ընթացող կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանից ռինգ ելավ միայն Անուշ Գրիգորյանը:
Մեր 50 կգ քաշային բռնցքամարտիկի առաջին մրցակիցը հարավկորեացի Չորոնգ Բակն էր: Լարված պայքարում 3:2 հաշվով հաղթանակ տարավ Անուշ Գրիգորյանը:
Վաղը մերոնցից պայքարը կսկսի Եվրոպայի չեմպիոն, 70 կգ քաշային Անի Հովսեփյանը: Նրա առաջին մրցակիցը չինուհի Ժու Պանն է: