Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Սպորտ

Հենրիխը չի ցանկացել ինձ հետ խոսել, նա չի փոխել իր որոշումը․ հավաքականի մարզիչ (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն այսօր կայացած մամուլի ասուլիսին անդրադարձել է նաև Հենրիխ Մխիթարյանի հարցին, որն ներկայումս հաջողությամբ հանդես է գալիս Միլանի «Ինտերում», սակայն մեկ տարի առաջ հայտարարել է հավաքականից հեռանալու մասին։

«Առաջին օրվանից, ինչ ժամանել եմ Հայաստան, փորձել եմ անձամբ կապ հաստատել Հենրիխ Մխիթարյանի հետ, հանդիպել նրա հետ Միլանում։ Սակայն դա ինձ չհաջողվեց, քանի որ նա բոլորին, ովքեր կապվել էին իրա հետ այդ հարցով, ասել էր, որ ինքը վերջնական որոշում է կայացրել և չի պատրաստվում այն վերանայել։ Բնականաբար, ես հարգանքով եմ վերաբերվում նրա այդ որոշմանը», - ասել է ուկրաինացի մասնագետը։