Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+borba 14.03.
A A
Սպորտ

Կարապետ Մանվելյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի արծաթե մեդալակիր

Հայաստանի ըմբիշներն առաջին մեդալը նվաճեցին Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ-23 առաջնությունում:

55 կգ քաշային կարգում Կարապետ Մանվելյանը եզրափակիչում 3.7 հաշվով պարտվեց ռումինացի Դենիս Ֆլորին Միհային և արժանացավ արծաթե մեդալի:

Հիշեցնենք, որ նա քառորդ եզրափակիչում տուշեով հաղթել էր ադրբեջանցի մարզիկին, իսկ կիսաեզրափակիչում պարտության էր մատնել թուրք մրցակցին:

Հովհաննես Հարությունյանն (87 կգ) ու Ալբերտ Վարդանյանը (130 կգ) կպայքարեն բրոնզե մեդալի համար: