
Հայաստանի շախմատիստներից Եվրոպայում լավագույնը Շանթ Սարգսյանն է
Աջակցիր «Ա1+»-ինՍերբիայում ավարտվեց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:
Տասնմեկ օր տևած անդադար պայքարից հետո աշխարհամասի չեմպիոն հռչակվեց ռուսաստանցի Ալեքսեյ Սարանան, որը 11 հնարավորից վաստակեց 8,5 միավոր և լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ ռումինացի Կիրիլ Շևչենկոյից և բելգիացի Դանիել Դարդայից:
Հայաստանի շախմատիստներից լավագույն արդյունք ցույց տվեց Շանթ Սարգսյանը, որը վերջին տուրում հաղթեց ռումինացի Դավիդ Գավրիլեսկուին, վաստակեց 7,5 միավոր և լրացուցիչ գործակիցներով գրավեց 32-րդ տեղը: Նույնպիսի արդյունք գրանցեցին նաև Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայաստանի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը, սակայն նրանք զբաղեցրին համապատասխանաբար 39-րդ և 41-րդ հորիզոնականները: Հայաստանի հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանը 7 միավորով առաջնությունն ավարտեց 46-րդ հորիզոնականում:
Նշենք, որ առաջին 23-րդ տեղերը գրաված շախմատիստները նվաճեցին աշխարհի գավաթի առաջիկա խաղարկության ուղեգրեր, բացի այդ արժանացան դրամական պարգևների: Այդպիսով, Հայաստանը վերջին տարիներին առաջին անգամ մասնակից չի ունենա այդ մրցաշարում, որին մասնակցում են 128 շախմատիստ: