A
A
Ղազախստանի չեմպիոնը ցանկանում է ձեռք բերել Վարազդատ Հարոյանին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանն առաջատարկ է ստացել Ղազախստանի չեմպիոն «Աստանայից»՝ թիմ տեղափոխվելու համար: Այդ մասին նշում են ղազախական լրատվամիջոցները:
Մեր ֆուտբոլիստը նախկինում արդեն հանդես է եկել «Աստանայում», որի կազմում անցկացրել է 13 հանդիպում և խփել մեկ գոլ: Դրանից հետո նա տեղափոխվել էր իսպանական «Կադիս»:
Վարազդատ Հարոյանն այժմ հանդես է գալիս Կիպրոսի «Անորտոսիսում»: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 20 խաղի և դարձել մեկ գոլի հեղինակ: