
A
A
Ամփոփվել են Սևանա լճի հանրային երեք լողափերում ջրափնյա հանգիստ կազմակերպելու մրցույթին ներկայացված հայտերը
Աջակցիր «Ա1+»-ին«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում ամփոփվեցին Սևանա լճի հանրային 3 լողափերում ջրափնյա հանգիստ կազմակերպելու և սպասարկում իրականացնելու նպատակով հայտարարված մրցույթին ներկայացված հայտերը։
Մրցութային հայտերը քննելու նպատակով ձևավորված հանձնաժողովը նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ քննեց յուրաքանչյուր լոտի համար ներկայացված ներդրումային ծրագիր-նախագծերը։
Հանձնաժողովի անդամների և դիմումատուների ներկայությամբ բացվեցին ծրագրերի փաթեթները, որոնք ներկայացվել էին սոսնձված և փակ ծրարներով։
Հանձնաժողովը դիտարկեց դրանցից յուրաքանչյուրի համապատասխանությունը մրցույթի համար նախապես ներկայացված չափորոշիչներին։
Դրանք էին՝







Հաղթող է ճանաչվել միայն մեկ հանրային լողափի` N4, համար ներկայացված ներդրումային ծրագիրը: Լողափը գտնվում է Ճամբարակ համայնքի Դրախտիկ բնակավայրի վարչական տարածքում, Սևան-Ճամբարակ-Վարդենիս ավտոմայրուղուց դեպի բնակավայր մտնող ճանապարհի խաչմերուկի հարևանությամբ ընկած ափամերձ հատվածում:
Լողափի հարևանությամբ առկա են էլեկտրականության և գազի գծեր:
N7 հանրային լողափի համար հայտ չի ներկայացվել, N8 հանրային լողափի համար ներկայացված ծրագիրը չի բավարարել ներկայացված պահանջներին և հաղթող չի ճանաչվել:

Շնորհավորելով հաղթող ներդրումային ծրագրերի հեղինակին, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը ևս մեկ անգամ կարևորեց հանրային շահի գերակայությունը և հույս հայտնեց, որ մոտ ապագայում արդեն նկատելի կլինեն ծրագրերում նշված քայլերի իրականացման առաջին արդյունքները։ Դրանք ամբողջությամբ պետք է լինեն հանրային լողափի գաղափարի համատեքստում և լիարժեք ծառայեն քաղաքացիների համար պատշաճ ջրային հանգստի կազմակերպման գաղափարին:
Նախարարի տեղակալը նաև տեղեկացրեց, որ խստիվ վերահսկվելու են հանրային լողափներին առաջադրված պահանջների պահպանումը: