Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba
A A
Սպորտ

Ըմբշամարտիկ Սլավիկ Գալստյանը հաղթեց հայտնի հուշամրցաշարում

Բուլղարիայի ըմբշամարտի Դան Կոլովի եւ Նիկոլա Պետրովի հուշամրցաշարում Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականն այսօր նվաճեց ևս երկու մեդալ:  

67 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում մեր ըմբիշ Սլավիկ Գալստյանը հաղթեց ճապոնացի Կյոտարե Սոգաբեին և դարձավ ոսկե մեդալակիր:

77 կգ քաշային Մալխաս Ամոյանը նույնպես մտել էր եզրափակիչ, սակայն Աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոնը հավասար պայքարում զիջեց ղրղըզ Ակժոլ Մախմուդովին և նվաճեց արծաթե մեդալ։

Այդպիսով, Հայաստանի հավաքականը Բուլղարիայում նվաճեց 5 մեդալ: Երկու օր առաջ արծաթե մեդալակիրներ էին դարձել Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ) ու Հրաչյա Պողոսյանը (63 կգ), իսկ երեկ ՝ Վիգեն Նազարյանը (87 կգ) նվաճել էր բրոնզե մեդալ: