A
A
«Փյունիկը» հաղթեց, իսկ «Ալաշկերտը» և «Արարատ-Արմենիան» միավորներ կորցրին
Աջակցիր «Ա1+»-ինFastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրի շրջանակում այսօր կայացան երկու հանդիպում:
Գործող չեմպիոն «Փյունիկը» Չարենցավանում 3:1 հաշվով վստահ հաղթեց տեղի «Վանին», իսկ ահա «Ալաշկերտն» ու «Արարատ-Արմենիան» չկարողացան գոլ խփել և ոչ-ոքի խաղացին` 0:0:
Այդ հաղթանակից հետո փյունիկցիները վաստակեցին 43 միավոր և ամրապնդվեցին 3-րդ հորիզոնականում: Նրանք արդեն 5 միավորով են առաջ «Ալաշկերտից»: «Արարատ-Արմենիան» 47 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը:
Տուրի մնացած խաղերը կկայանան վաղը: Մրցաշարի առաջատար «Ուրարտուն» կհանդիպի ետնապահ «Նոայի», իսկ «Արարատը»` «Շիրակի» հետ: