Բացել լրահոսը Փակել լրահոսը
Առողջապահության նախարարություն
A A
Հասարակություն

18 դեպք. հիվանդներից ոչ մեկը պատվաստված չէ կարմրուկի դեմ. ԱՆ

Ժամը 10:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 18-ի, հոսպիտալացված են 17-ը:

Նրանց առողջական վիճակը գնահատում է միջին ծանրության: Հիվանդներից ոչ ոք պատվաստված չէ կարմրուկի դեմ: Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:

Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին  հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին: Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:

Առողջապահության նախարարություն