Բացել լրահոսը Փակել լրահոսը
318984330_880126746766314_7541819182608645606_n_v2.thumb
A A
Պաշտոնական

Արցախում քաղաքացին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2023թ. մարտի 3-ին՝ ժամը 07։00-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Դահրավ համայնքի առանձնատներից մեկում 1984թ ծնված, նույն համայնքի ժամանակավոր բնակիչ Վ.Ա.-ի կողմից ապօրինի պահվող մարտական նռնակի պայթեցմամբ ինքնասպանություն գործելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով և 245-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը։ Այս մասին հայտնում է ԱՀ քննչական կոմիտեն։

«Նշանակվել են փորձաքննություններ՝ հայտնում է Արցախի Քննչական կոմիտեն։

Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում: