Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+atletika
A A
Սպորտ

Հայաստանի աթլետները կմասնակցեն Եվրոպայի ձմեռային առաջնությանը

Մրցումները կսկսեն մարտի 2-ին։

Մարտի 2-ին Ստամբուլում մեկնարկող Եվրոպայի աթլետիկայի ձմեռային առաջնությունում Հայաստանից հանդես կգան եռացատկորդներ Լևոն Աղասյանը և  Յանա Սարգսյանը: Այդ մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը։

Նրանք մրցավայր են մեկնել իրենց անձնական մարզիչ, վաստակավոր մարզիչ Արսեն Պետրոսյանի ուղեկցությամբ: Մարտի 2-ին տեղի կունենա տղամարդկանց եռացատկի որակավորման մրցումները։ Եզրափակիչ փուլը կկայանա հաջորդ օրը։

Մարտի 3-ին առավոտյան պայքարը կսկսեն կին եռացատկորդները։ Նրանք մեդալները կխաղարկեն մարտի 4-ին։ 

Եվրոպայի աթլետիկայի ձմեռային առաջնությունում ընդհանուր առմամբ հանդես կգան 47 երկրների 593 մարզիկ – մարզուհի: