A
A
Քըլըչը իր շնորհակալությունը Հայաստանին հայերեն է հայտնել
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը Թվիթերում երկրաշարժից տուժածներին ցուցաբերած օգնության համար իր շնորհակալությունը Հայաստանին հայերեն է հայտնել:
«Հայաստանից օգնության երկրորդ խմբաքանակը տեղափոխող բեռնատարների դռները Ադըյամանում բացվել են Հայաստանի արտաքին գործերի նախարար պարոն Արարատ Միրզոյանի գլխավորությամբ: Նա տարածաշրջան է ժամանել այցելելու երկրաշարժից տուժածներին»,- գրել է Քըլըչը և հայերենով հավելել՝ «Շնորհակալություն, Հայաստան»: