A
A
Իտալիայում ՀՀ դեսպանը Ստեֆանիա Կրաքսին ներկայացրել է Արցախի ներկայիս իրավիճակը
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայում ՀՀ դեսպանատունը հայտնում է, որ փետրվարի 14-ին դեսպան Ծովինար Համբարձումյանը հանդիպել է Իտալիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Առաջ Իտալիա կուսակցության ներկայացուցիչ Ստեֆանիա Կրաքսիի հետ։
Քննարկվել են հայ-իտալական երկկողմ քաղաքական, տնտեսական և մշակութային հարցերը։
ՀՀ դեսպանը սենատորին մանրամասն ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև՝ Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը։