Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Արցախցի երեխաները՝ ընդդեմ ցեղասպանության (տեսանյութ)

Երեկ՝ շրջափակման 63-րդ օրը, "Մունք ուրուր օնինք" ֆեյսբուքյան խմբի հիմնադիրների նախաձեռնությամբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է բողոքի և իրազեկման ակցիա: Արցախի բնակիչների հոգսերը, մարտահրավերները չեն պակասել, աշխարհն էլ մի տեսակ հարմարվել է այս իրավիճակին: Իսկ իրավիճակը նույն միջազգային հանրությանը ծանոթ բառապաշարով ու ձևակերպումներով կարճ է բնութագրվում՝ ցեղասպանություն: Արցախցի երեխաները հավաքվել են ցեղասպանությանը ևս մի անգամ ոչ ասելու: