Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հատուկ ուղեւորություն Երեւան

Սպորտ
0133c29610205c89f19d352afbce52b5

Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության Հայաստան - Ռուսաստան ընտրական հանդիպումը անչափ մեծ հետաքրքրություն է առաջացրել Ռուսաստանի Դաշնությունում:

Այդ մասին է վկայում այն փաստը, որ մի շարք տուրիստական ընկերություններ հատուկ ուղեւորություն են առաջարկում զբոսաշրջիկներին: Ըստ առաջարկի` նրանք ոչ միայն կծանոթանան Հայաստանի տեսարժան վայրերի հետ, այլեւ կդիտեն Հայաստան - Ռուսաստան խաղը:

Այդ ուղեւորության ընթացքում ռուսաստանցի զբոսաշրջիկները կայցելեն Գառնի, Գեղարդ, Էջմիածին, Զվարթնոց, ներկա կլինեն լավաշի եւ խորովածի պատրաստմանը, կհամտեսեն հայկական կոնյակներ:

Մեկ ուղեգրի արժեքը կազմում է 245-399 եվրո, որի մեջ չի մտնում Մոսկվա - Երեւան - Մոսկվա ճանապարհածախսը եւ պարտադիր բժշկական ապահովագրությունը:

Բացի այդ, եթե զբոսաշրջիկը ցանկանում է հյուրանոցում ապրել մեկ տեղանոց համարում, ապա նա պետք է հավելյալ վճարի 60-190 եվրո` կապված հյուրանոցի կարգից: