
A
A
Ուկրաինայում ՀՀ դեսպանը հանդիպել է Կիևի փոխքաղաքապետի հետ
Աջակցիր «Ա1+»-ինՈւկրաինայում ՀՀ դեսպանատունը հայտնում է, որ այսօր դեսպան Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Կիևի փոխքաղաքապետ Վլադիմիր Բոնդարենկոյի հետ:
Վ. Բոնդարենկոն նշել է, որ մեր սերնդի վրա հատուկ պատասխանատվություն կա զարգացնելու հայ-ուկրաինական պատմական արմատներ ունեցող բարեկամությունը։
Զրուցակիցները խոսել են Երևանի և Կիևի համագործակցության խորացման հնարավորության մասին, քննարկվել է մշակութային և տեղեկատվական ոլորտում իրականացվելիք առաջիկա ծրագրերը։
Խոսք է գնացել նաև Կիևում ՀՀ դեսպանատան նոր շենքի կառուցման հետ կապված
խնդիրների մասին։ Կիևի փոխքաղաքապետը խոստացել է քաղաքային իշխանությունների աջակցությունը ՀՀ դեսպանությանը։