Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Տեղի ունեցավ Գնդակային հրաձգության ՀՀ մեծահասակների առաջնությունը

Ս.թ. փետրվարի 10-12-ը Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ ուժեղագույնների մրցումը՝ Գնդակային հրաձգության ՀՀ մեծահասակների առաջնությունը: Մրցմանը մասնակցել է շուրջ 80 մասնակից հետևյալ կազմակերպություններից.

§ Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց

§ Հրաձգության հանրապետական մարզադպրոց

§ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

§ Գյումրի համայնքի մարզադպրոց

§ Վանաձորի թիմ

Մրցմանը տարիքային սահմանափակումներ չկային: Մասնակցել են միայն Հայաստանի ուժեղագույն հրաձիգները: Մրցանակակիրները ստացան հավաստագրեր և դրամական պարգևներ: Հաղթող մարզիկների անձնական մարզիչները նույնպես արժանացան դրամական պարգևի: Շնորհակալագրեր շնորհվեցին գլխավոր մրցավարներ Էդգար Բաղդասարյանին և Վլադիմիր Բադալյանին :

Մրցմանը կարգեր լրացրեցին հետևյալ մարզիկները.

 ՀՀ ՍՎ

1. ատրճանակ ձևի մարզիկ Գևորգ Մելքոնյանը

2. հրացան ձևի մարզիկ Սեդա Գաբրիելյան

 

 ՀՀ ՍՎԹ

1. վազող թիրախ ձևի մարզիկ Լիլիթ Մկրտչյանը

 

 ՀՀ 1-ին կարգ

1. հրացան ձևի մարզիկ Կարապետ Սահակյանը

 

ՀՀՖ մարզչական կազմն ընտրեց ուժեղագույն մարզիկներ դարձան Էլմիրա Կարապետյանն ու Գոռ Խաչատրյանը, ովքեր ՀՀՖ նախագահ՝ Արթուր Հովհաննիսյանի կողմից արաժնացան դրամական պարգևի:

Ուժեղագույն մարզիկներն անցան դոպինգ ստուգում:

Հրաձգության հավաքական թիմը փետրվարի 17-ին կմեկնի Լեհաստան՝ մասնակցելու ուսումնամարզական հավաքի, որից հետո՝ մարտի 12-ին կմեկնի Էստոնիայի Տալլին քաղաք՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Այս մրցումը նախապատրաստական կրակ հանդիսացավ միջազգային մցումներին պատրաստ ներկայանալու համար:

Ստորև ներկայացված են մրանակային տեղեր զբաղեցրած մարզիկները.

 

 

 Օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց, տղաների պայքարում

1-ին տեղ՝ Գագիկ Նիկողոսյան /անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան/

3-րդ տեղ՝ Հրաչ Բաբայան

2-րդ տեղ՝ Հայկ Բաբայան

 

 Օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց, աղջիկների պայքարում

1-ին տեղ՝ Մարիամ Միքայելյան / անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան /

2-րդ տեղ՝ Սեդա Գաբրիելյան

3-րդ տեղ՝ Աստղիկ Ղուկասյան

 

 Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց, տղաների պայքարում

1-ին տեղ ՝ Նորայր Առաքելյան /անձնական մարզիչ՝ Արմեն Սիմոնյան /

2-րդ տեղ՝ Բենիկ Խլղաթյան

3-րդ տեղ՝ Զավեն Իգիթյան

 

 Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց, աղջիկների պայքարում

1-ին տեղ՝ Էլմիրա Կարապետյան /անձնական մարզիչ՝ Սեյրան Նիկողոսյան/

2-րդ տեղ՝ Շուշան Հովհաննիսյան

3-րդ տեղ՝ Քնքուշ Գասպարյան

 

 Վազող թրախ, խառը վազք, 10մ, 20+20 կրակոց, տղաների պայքարում

1-ին տեղ՝ Հովհաննես Մարգարյան /անձնական մարզիչ՝ Էդվարդ Ղարիբյան/

2-րդ տեղ՝ Գոռ Խաչատրյան

3-րդ տեղ՝ Ռաֆայել Մնացականյան

 

 Վազող թրախ, խառը վազք, 10մ, 20+20 կրակոց, աղջիկների պայքարում

1-ին տեղ՝ Արուսյակ Գրիգորյան /անձնական մարզիչ՝ Էդվարդ Ղարիբյան /

2-րդ տեղ՝ Գոհար Հարությունյան

3-րդ տեղ՝ Անահիտ Սարգսյան

 

Վազող թրախ, նորմալ վազք, 10մ, 30+30 կրակոց, տղաների պայքարում

1-ին տեղ՝ Հովհաննես Մարգարյան /անձնական մարզիչ՝ Էդվարդ Ղարիբյան/

2-րդ տեղ՝ Գոռ Խաչատրյան

3-րդ տեղ՝ Ռաֆայել Մնացականյան

 

 Վազող թրախ, նորմալ վազք, 10մ, 30+30 կրակոց, աղջիկների պայքարում

1-ին տեղ՝ Արուսյակ Գրիգորյան /անձնական մարզիչ՝ Էդվարդ Ղարիբյան/

2-րդ տեղ՝ Գոհար Հարությունյան

3-րդ տեղ ՝ Աիդա Ազատյան