
Միշտ կհիշեմ այն առատաձեռն օգնությունը, որն ուղարկեց Հայաստանի ժողովուրդը․ Քըլըչը շնորհակալություն է հայտնել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել Հայաստանից թուրքական աղետի գոտի ուղարկված հումանիտար օգնության համար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում՝ մասնավորապես շնորհակալական խոսքն ուղղելով Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանին ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին։
«Շնորհակալ եմ, հարգելի Վահան Կոստանյան և Ռուբեն Ռուբինյան, ձեր ջանքերի համար, որոնց շնորհիվ այս ամենը հնարավոր դարձավ։ Ես մշտապես կհիշեմ այն առատաձեռն օգնությունը, որը Հայաստանի ժողովուրդն ուղարկեց՝ օգնելու թեթևացնել Թուրքիայի երկրաշարժից տուժած գոտիներում գտնվող մարդկանց տառապանքը»,- գրել է Քըլըչը։
Նա նշել է, որ ի հավելումն փրկարարների ու տեխնիկական աջակցության, Հայաստանը 5 բեռնատարների միջոցով 100 տոննա ուտելիք, ջուր, դեղամթերք ու առաջին անհրաժեշտության այլ պարագաներ է ուղարկել։
Depremin hemen akabindeki 28 kişilik A/K ekibi ve teknik ekipmana ilaveten,Ermenistan halkının 5 TIR dolusu 100 tonluk gıda,ilaç,su ve sair acil yardım paketi de bu sabah Alican sınır kapısından geçerek Adıyaman'a doğru yola çıktı.Teşekkürler @RubenRubinyan teşekkürler Ermenistan pic.twitter.com/Val0BC9pbp
— Serdar KILIÇ (@serdarkilic9) February 11, 2023