Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կարկառուն կաշառակերները հիմնականում փրկագին վճարեցին և ազատվեցին պատասխանատվությունից․ՀայկԳրիգորյան (տեսանյութ)

«Շատ հավանական է, որ ՌԴ-ն ու Ադրբեջանը համատեղ գործողություններ են իրականացնում Լաչինի միջանցքի փակելը հավանաբար համաձայնեցված է եղել ՌԴ-ի հետ, սեպտեմբերյան ագրեսիան ևս» այս մասին նշում է Ազգային առաջընթաց կուսակցության անդամ Հայկ Գրիգորյանը անդրադառնալով Լաչինի միջանցքի փակվելուն։

Ըստ նրա միջանցքի երկու ամիս փակ լինելը խոսում է ՌԴ-ի անգործության մասին ե այն մասին, որ  ՌԴ-ն չի ուզում կատարել իր պարտավորությունները։

Հայկ Գրիչգորյանը կարծում է, որ Հայաստանը երբեք չի եղել ՌԴ-ի գործընկեր, Հայաստանը եղել է ՌԴ-ի վասալ «ՌԴ-ն հետխորհրդային բոլոր պետություններին նայում է, որպես վասալ»։

Ինչ վերաբերվում է Սեյրան Օհանյանին և Արմեն Չարչյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն և քրեական գործ հարուցելուն, ապա Գրիգորյանը այն լուրջ չհամարեց և նշեց, որ ներկայիս իշխանությունը չունի քաղաքական կամք կամք թալանածը հետ բերելու համար «Բոլոր կարկառուն կաշառակերները հիմնականում որևէ փրկագին վճարեցին և ազատվեցին պատասխանատվությունից․․․։ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված միակ քրեական գործը 10-20 լիտր դիզվառելիք գողանալու գործն է»։

Հայկ գրիգորյանը կարծում է, որ հնարավոր են Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններ և անցկացվեն սահմանված ժամկետներից ավելի շուը, իսկ ինչ վերաբերվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու և ներկայիս փողքաղաքապետ Տիօգրան Ավինյանի գործունեությանը, ապա Գրիգորյանը նշեց « Երբ որ քաղաքապետին մի կողմ ես դնում ու բոլոր միջոցառումներին այդ կարմիր լենտաները կտրում է փողքաղաքապետը, զեկույցներով հանդես է գալիս ինքը, ավտոբուսները բերում և վարում է ինքը, ներկայացնում է որպես իր անելիք, ապա դու արդեն կանխորոշում ես ընտրությունը և հետևաբար փոխքաղաքապետ ում էլ նշանակեին,  Նիկոլը եթե պայուսակին նշանակեր փողքաղաքապետ, ու այդ պայուսակը գնար ավտոբուսներ բացեր, էլի կընտրվեր»։

Մանրամասները՝ տեսանյութում։