Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկնարկն` այսօր

Սպորտ
621415196c46a8a00aba3fcf03fbeaf2

Այսօր երեք հանդիպումներով կմեկնարկի ֆուտբոլի Հայաստանի գավաթի հոբելյանական` 20-րդ խաղարկությունը:

Անցած տարվա առաջնության բրոնզե մեդալակիր «Ուլիսը» 1/4 եզրափակիչի առաջին խաղում կհյուրընկալի քառակի գավաթակիր «Արարատին»: Խաղը տեղի կունենա «Հրազդան» մարզադաշտում: Բուքմեյքերները բոլորից շատ հավատում են «Ուլիսի» հաղթանակին` 1,22 գործակից:

«Բանանց» - «Գանձասար» խաղի ֆավորիտները կրկին համարվում են դաշտի տերերը` 1,45: Իսկ ահա ,ըստ բուքմեյքերների, «Շիրակ» - «Փյունիկ» խաղում անակնկալ կգրանցվի, եթե հաղթեն գյումրեցի ֆուտբոլիստները` 5,0 գործակից:

Վաղը «Միկան» սեփական հարկի տակ կհյուրընկալի «Իմպուլսին»: Այս զույգի ընդգծված ֆավորիտները միկացիներն են` 1,55:

Հաշվի առնելով վերը նշված գործակիցները` կարելի է եզրակացնել, որ այդ խաղերում լարված պայքար չի սպասվում: Սակայն գավաթային հանդիպումները միշտ էլ տարբերվել են առաջնության խաղերից, քանի որ հաղթողը որոշվում է մեկ կամ երկու հանդիպումների ընթացքում, ուստի ընդգծված հետնապահները նույնպես կարողանում են տրամադրվել պայքարի:

Հավելենք, որ Հայաստանի գավաթի նախորդ 19 խաղարկություններում միայն 5 թիմի է հաջողվել նվաճել մրցանակը: «Արարատը», «Փյունիկը» եւ «Միկան» 5-ական անգամ են դարձել գավաթակիր, «Ցեմենտն» ու «Բանանցը»` 2-ական: