Բացել լրահոսը Փակել լրահոսը
ճանապարհներ
A A
Հասարակություն

Կան փակ ճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է բեռնատարների համար։ Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Շիրակի, Տավուշի մարզերում, Ապարան, Թալին, Աշտարակ, Հրազդան, Չարենցավան, Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր, Մասիս, Արտաշատ, Քաջարան քաղաքներում, Սիսիանի «Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում և Բաղրամյան տարածաշրջանում տեղում է ձյուն։ Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։