Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԺԲ (2)
A A
Քաղաքականություն

ՀԱՊԿ-ի «խաղաղապահ» զորքերը մի նոր աղետ են լինելու Հայաստանի գլխին․ ԱԺԲ հայտարարությունը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՌուսաստանի արտգործնախարար Լավրովը հայտարարել է , որ ՀԱՊԿ-ի «խաղաղապահ» զորքերը Հայաստանի համաձայնության պարագայում պատրաստ են 1-2 օրվա ընթացքում տեղակայվել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:Սա այն նույն ՀԱՊԿ «դաշինքն» է, որի անդամները 44-օրյա պատերազմից հետո շնորհավորում էին Ադրբեջանին իրենց «դաշնակից» Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ:Սա այն նույն ՀԱՊԿ «դաշինքն» է, որը 2021- 2022թթ. Հայաստանի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի օրերին պնդում էր՝ քանի որ սահմանազատում չկա, ապա հնարավոր չէ որոշել Հայաստան-Ադրբեջան սահմանները, ուստի եւ այն չի կարող իր դաշնակցային պարտավորությունները կատարել:Իսկ հիմա, երբ Եվրոպական միության արտաքին գործերի նախարարները հայության համար ճակատագրական որոշում են կայացրել՝ փետրվարի 20-ին Հայաստան գործուղել միջազգային դիտորդներ, ՀԱՊԿ-ը արագ «պարզել» է սահմանի տեղը եւ պատրաստ է 1-2 օրվա ընթացքում տեղակայվել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:Ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ի «խաղաղապահ» զորքերը մի նոր աղետ են լինելու Հայաստանի գլխին, ճիշտ ինչպես որ Հայաստանի կոլաբորացիոն իշխանության ընտրության պատճառով սկանդինավյան խաղաղապահների փոխարեն Արցախում հայտնվեցին ռուսական խաղաղապահները, եւ որոնց աշխատանքի պտուղները ներկայումս «վայելում» է Արցախի շրջափակված 120 000 հայությունը:Ասվածից պարզ է, որ Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ-ի «խաղաղապահ» զորքերը Հայաստան հրավիրելու հարց չի կարող քննարկել:ՀԱՊԿ-ի հետ կապված մեկ հարց գոյություն ունի՝ ՀԱՊԿ-ից օր առաջ դուրս գալու որոշումը:Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ