Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը 65-րդն է

Սպորտ
1edf7cb80262af670a8e57696bf06867

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակեց ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը նախորդ ամսվա համեմատ նահանջել է երեք տեղով եւ այժմ զբաղեցնում է 65-րդ տեղը: Մեր թիմի առաջիկա մրցակից Ռուսաստանի ընտրանին ընթանում է 13-րդ հորիզոնականում:

Աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Իսպանիայի ազգային թիմը, որը երկրորդ տեղում գտնվող Հոլանդիայի ընտրանուն գերազանցում է 150 միավորով:

1. Իսպանիա - 1880 (միավոր)
2. Հոլանդիա - 1730
3. Գերմանիա - 1486
4. Արգենտինա - 1412
5. Բրազիլիա - 1411
--------------------------
13. Ռուսաստան - 956
22. Սլովակիա - 861
34. Իռլանդիա - 699
65. ՀԱՅԱՍՏԱՆ - 501
72. Վրաստան - 469
100. Ադրբեջան - 320
202. Անդորրա - 0