Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հունվարի 29-ին Արցախից Հայաստան է տեղափոխվել ՌԴ 44 քաղաքացի (տեսանյութ)

ՌԴ խաղաղապահները երեկ` հունվարի 29-ին, Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տեղափոխել Ռուսաստանի Դաշնության 44 քաղաքացու։

Այս մասին ասված է ՌԴ խաղաղապահ զորակազմի տելեգրամյան էջում հրապարակված տեսանյութին կից գրառման մեջ:

Տեղափոխումն իրականացվել է ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։ 44 անձանցից 7 երեխաներ են։