Բացել լրահոսը Փակել լրահոսը
FB_IMG_1674997882524
A A
Քաղաքականություն

Հռոմի պապը կոչ է արել բացել Լաչինի միջանցքը

Կիրակնօրյա պատարագի ընթացքում Հռոմի պապը վերստին անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանը: Նա կոչ է արել բացել ճանապարհը՝ անմարդկային համարելով այսօր Արցախում տիրող իրավիճակը:  Սրբազանը կոչ է արել գործընթացում ներգրավված անձանց շուտափույթ գտնել խաղաղ լուծումներ՝ հանուն մարդկանց բարօրության: 

  «Ես կրկնում եմ  կոչս ՝ Հարավային Կովկասի Լաչինի միջանցքում տիրող մարդասիրական լուրջ իրավիճակի առիթով:  Սրտամոտ եմ բոլոր նրանց, որոնք այս ձմռանը ստիպված են դիմակայել անմարդկային այդպիսի պայմաններ։ Անհրաժեշտ է միջազգային մակարդակով ամեն  ջանք գործադրել, լուծումներ գտնելու համար ի նպաստ մարդկանց  բարրօրութեան»,-ասվում է Ֆրանցիսկո Պապի կոչում:

Հռոմն այս կոչն արել էր նաեւ դեկտեմբերին: