Իրանի եւ Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցում ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին նշել է. «Թեհրանի և Բաքվի կառավարությունները թույլ չեն տա չարակամներին ազդել երկու երկրների հարաբերությունների վրա»:
Ռայիսին ցավակցել է Ադրբեջանի ժողովրդին ու կառավարությանը՝ Թեհրանում այդ երկրի դեսպանատանը տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ և նշել, որ հետաքննությունը շարունակվում է:
Երախտագիտություն հայտնելով Ռայիսիին՝ ցավակցության համար՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է. «Սա անսպասելի հանցագործություն էր: Եվ այդ հարցում երկու երկրների համագործակցությունը պետք է լինի այնպիսին, որ որևէ մեկը հնարավորություն չունենա այդ միջադեպւը շահարկել՝ երկու երկրների հարաբերությունները խաթարելու նպատակով»:
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա շաբաթ օրը տեղի ունեցած հարձակման ժամանակ զոհվել է անվտանգության մեկ աշխատակից, ևս երկուսը վիրավորվել են: Ձերբակալված անձը նշել է, որ հարձակումն իրականացրել է անձնական դրդապատճառներով:
Փարսթըդեյ