
A
A
Եգիպտոսի նախագահը ժամանեց Երևան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին ժամանեց Երևան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, քիչ առաջ Եգիպտոսի նախագահի օդանավը վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում:
Օդանավակայանում Եգիպտոսի նախագահին դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Եգիպտոսի նախագահը Հայաստան է ժամանել տարածաշրջանային այցով: Մինչ Հայաստան ժամանելը, Եգիպտոսի նախագահը եղել է Ադրբեջանում: